English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Ջավախք
Ներկայումս Հայաստանի (ներառյալ Արցախը) սահմաններից  դուրս գոյություն ունի մեր պատմական Հայրենիքի` Հայկական լեռնաշարհի մաս կազմող միայն մեկ երկրամաս, որտեղ համախումբ բնակվում են հայերը: Դա Ջավախքն է իր հարակից շրջաններով:

Ըստ վրացական պաշտոնական վիճակագրության հայերը կազմում են Սամցխե-Ջավախքի նահանգի բնակչության շուրջ 60 %-ը, բուն Ջավախքում բնակչության շուրջ 94%-ը (Ախալքալաքի շրջանում` 57,500  եւ Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջանում` 32,900 մարդ): Ծալկայի շրջանում հայերը կազմում են բնակչության շուրջ 55 %-ը (11,500 մարդ): Ամբողջ Վրաստանում բնակվում է շուրջ 250,000 հայ:  

Մի շարք սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ հոգեբանական գործոնների հետեւանքով ջավախքահայությունը լքում է իր հայրենիքը: Արտագաղթին նպաստում է նաեւ վրացական իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունը: Ոտնահարվում են հայ փոքրամասնության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական եւ կրոնական տարրական իրավունքները:

Իրավիճակի նման տեմպերով զարգացման ընթացքն անխուսափելիորեն հանգեցնելու է երկրամասի հայաթափման: Դա արդյունքն է լինելու ինչպես սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, որը մոտակա ժամանակներում բարելավվելու որեւէ հեռանկար չունի, այդպես էլ այլ գործոնների, որոնցից հիմնականներն են` հայերենով տեղում բարձրագույն ուսուցում ստանալու հնարավորության բացակայությունը, հայկական կրթությամբ աշխատանք գտնելու անհնարինությունը, վրացական իշխանությունների վարչա-տնտեսական ճնշման հետագա ուժգնացումը եւ այլն:

«Երկիր» միությունը գտնում է, որ նկատի ունեանլով Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու ցանկությունը եւ այդ նպատակով  արեւմտյան ժողովրդավարական չափանիշները ստանձնելու հրամայականը, ջավախքահայության եւ վիրահայության իրավունքների համար մղվող պայքարում պետք է առաջնահերթությունը տալ մարդու եւ փոքրամասնության իրավունքների պաշտպանության գծով Վրաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման պարտադրմանը:  Ուստի, մեր կազմակերպությունը շեշտը դնում է Վրաստանում հայ բնակչության որպես էթնիկական փոքրամասնության իրավունքների պաշտպանության վրա, եւ մասնավորապես`

-    էթնիկ հայերի համախումբ բնակության տարածաշրջաններում` Սամցխե-Ջավախք նահանգ, ինչպես նաեւ Քվեմո-Քարթլի նահանգի Ծալկայի շրջան, հանրային կյանքի բոլոր ոլորտներում հայերենի օգտագործումն օրենսդրական-նորմատիվ ամրագրմանը

-    Վրաստանում հայ էթնիկ փոքրամասնության քաղաքական, լեզվական, կրթա-մշակութային եւ կրոնական խնդիրներին (Հայ Առաքելական Եկեղեցու որպես հանրային իրավունքի սուբյեկտ չգրանցվածությունը, շրջանային եւ կենտրոնական պետական մարմիններում էթնիկ հայ պաշտոնյաների անլիարժեք ներկայացվածությունը, մայրենի լեզվի հիմքի վրա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության բացակայությունը եւ այլն) լուծում տալը:

Այդ նպատակով «Երկիր» միությունն իրականացնում է հետեւյալ ուղղություններով աշխատանքները.

1. Միջազգային ատյանների առջեւ (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն, Եվրոպայի Խարհուրդ եւ այլն) վիրահայության եւ ջավախքահայության խնդրների ներկայացում:

2. միջազգային հանրության կողմից. Հայաստանում եւ սփյուռքում ջավախքահայության եւ վիրահայության խնդրի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացոմ:

3.  Ջավախքում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը,    իրավական եւ ընկերային արդարության սկզբունքների վրա խարսխված հարաբերությունների հաստաման աջակցում:

4. Վիրահայության շրջանակներում հայկական երիտասարդական կազմակերպությունների ստեծման ու զարգացման աջակցում.

5.  Վիրահայության շրջանակներում քաղաքական, տնտեսական, գիտակրթական եւ մշակությաին շահերը արտահյտող քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման աջակցում:

6.  Վրաստանում գտնվող հայկական  պատմամշակութային հուշարձանների պահպանման ու ուսումնասիրության աջակցում:

Իրականացված ծրագրեր
Վրաստանի ազգային փոքրամասնությունների հարցը ՄԱԿ-ում
Նորաշեն
Քաղաքական դատավարություններ Ջավախքում
Նորություններ
ՖՀԿՀԽ-ը դատապարտում է Վաշաձեի սուտը

Վրաստանի արտգործնախարարի սուտն ու ցինիզմը վկայում են Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների անարդարության մասին

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդի հայտարարությունը

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը վճռականորեն  դատապարտում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ սույն թվականի նոյեմբերի 25-ին Վրաստանի արգործնախարար Գրիգոլ Վաշաձեի անամոթ սուտը: 
more
Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
more


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» ՀԿ  միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին
more
Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան

Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին:
more
Չախալյանի դատավճիռը թողնվել է անփոփոխ

«Երկիր» միությունը դատապարտում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավճիռն անփոփոխ թողնելու Վրաստանի վերաքննիչ ատյանի կայացրած որոշումը

2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ եւ երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) եւ 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:

Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը ի նշան բողոքի տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:

Վրաստանի  վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախքահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքնման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաեւ անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ:
more
Կարդալ բոլոր նորությունները